Մեր մասին
«Արդարության նոր մշակույթ»-ը Հայաստանում գործող անկախ հասարակական կազմակերպություն է, որը ձգտում է ձևավորել այնպիսի մշակույթ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգությամբ և հարգանքով։
Մեր առաքելությունը
Ստեղծել մշակույթ, որտեղ արդարությունը դառնում է կենսակերպ։
Ով ենք մենք
Մենք իրավապաշտպաններ ենք, որոնք ձգտում են ձևավորել մի մշակույթ, որտեղ արդարությունը ոչ միայն ամրագրված է օրենքներով, այլև դառնում է առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ դրսևորվելով մարդկանց փոխհարաբերություններում, հաստատությունների գործունեության և համայնքների կյանքում։
Մենք մարտահրավեր ենք նետում այն համոզմունքներին, վարքագծի ձևերին և համակարգերին, որոնք նպաստում են բռնությանը, մարգինալացմանն ու անհավասարությանը։ Միաժամանակ ձևավորում ենք մտածելու, հարաբերություններ կառուցելու և գործելու նոր մոտեցումներ, որոնց հիմքում մարդու արժանապատվությունն է, պատասխանատվությունն ու վստահությունը՝ որպես հանրային կյանքի հիմնարար արժեքներ։
Ինչ ենք անում
Մեր գաղափարներն իրականություն են դառնում գործողությունների միջոցով։
Հետազոտության, կրթության, քաղաքականության մշակման, հանրային երկխոսության և ծրագրեր իրականացնլու միջոցով մենք փորձարկում ենք բռնության կանխարգելման, արդարության ամրապնդման և առողջ համայնքների ձևավորման նոր մոտեցումներ։ Մենք աշխատում ենք տարբեր ոլորտների հետ՝ համագործակցելով պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության,ոլորտային մասնագետների, հետազոտողների, կրթության ոլորտի ներկայացուցիչների և համայնքների հետ՝ կամրջելու ապացույցի և գործնականի, ինչպես նաև քաղաքականության և մարդկանց առօրյա կյանքի միջև եղած բացը։