← Թիմ
Քրիստինէ Արզումանեան
Աշխատակազմ

Քրիստինէ Արզումանեան

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ հոգեբան

Մասնագիտությամբ կլինիկական հոգեբան եմ...

Մասնագիտությամբ կլինիկական հոգեբան եմ: Սկզբնական շրջանում աշխատել եմ երեխաների հետ՝ տարբեր միջավայրներում, թե’ մանկապարտեզներում, թե’ դպրոցներում։ Ուղղիս շարունակել եմ հոգեբանական կլինիկայում, որտեղ աշխատել եմ եւ շփվել ամենատարբեր տարիքի, բնավորության եւ սովորույթների տեր մարդկանց հետ։ Այս ողջ փորձառությունս ստացա Իրանում։
Հետագայում, տեղափոխվելով Հայաստան, սկզբնական շրջանում դեռ առցանց ձևաչափով շարունակել եմ աշխատել այցելուներիս հետ։ Ապա հասկացա, որ ժամանակն է եկել մտնել հայկական իրականություն։ Այս ճանապարհի սկզբում սկսեցի համագործակցել մի հիմնադրամի հետ, որտեղ խմբային ձևաչափով աշխատում էի դեռահասների հետ, ինչպես նաև փախստական երեխաների։ 
Ինչ որ պահի, շատ անսպասելի և պատահաբար կերպով հայտնվեցի բռնարարների ծրագրում, որպես հոգեբան, և սկսվեց իմ նոր աշխատանքային և անձնական ուղղին։ Բռնարարի ծրագրում հեշտությամբ գտա ինձ և իմ տեղն այս ոլորտում։ Ինքս սիրում եմ օգնել մարդկանց, լսել, կարեկցել, հասկանալ, լինել նրանց կողքին, օգնել որպեսզի վերանայեն իրենց “ես”-ը, փոխվեն։ 
Այս դաշտն ինձ համար լի էր մեծ բացահայտումներով նաև մեծ հորիզոնով, և ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ իմ ներդրումն ունենալ այս հետաքրքիր և կարևոր գործում ու հնարավորինս մղված եմ շարունակել ուսումնասիրել, զարգանալ և հմտանալ։