Հասմիկ Գևորգյան
«Արդարության նոր մշակաույթ» ՀԿ համահինմադիր
Ես կրթություն եմ ստացել արվեստի ոլորտում, սակայն իմ մասնագիտական և անձնական արժեքներն ինձ ուղղորդել են դեպի կանանց իրավունքների պաշտպանությունը և պայքարը արդարության համար։ Ավելի քան մեկ տասնամյակ աշխատել եմ բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ՝ կազմակերպելով և համակարգելով աջակցության ծրագրեր, ինչպես նաև ապահովելով անվտանգ միջավայր նրանց համար, ովքեր հայտնվել են ճգնաժամային իրավիճակներում։ Այս փորձառությունն ինձ համոզել է, որ արդարության մշակույթի ձևավորումը հիմնարար նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության և հասարակության առաջընթացի համար։ Ինձ համար արդարության մշակույթը նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ իր սեռից կամ սոցիալական կարգավիճակից, ունի հավասար հնարավորություններ, պաշտպանված է բռնությունից և կարող է լիարժեք իրացնել իր իրավունքները։ Իմ աշխատանքը միտված է ոչ միայն անհատներին աջակցելուն, այլև հասարակական վերաբերմունքների փոփոխությանը։ Համոզված եմ, որ արդար հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է խթանել փոխադարձ հարգանքը, հավասարությունը, պատասխանատվությունը և մարդու իրավունքների նկատմամբ գիտակցված վերաբերմունքը։ Հենց այս արժեքներն են առաջնորդել ինձ ինչպես կանանց աջակցության ծրագրերի իրականացման, այնպես էլ հանրային իրազեկման և մասնագիտական զարգացման նախաձեռնությունների ընթացքում։ Ցանկանում եմ շարունակել իմ ներդրումն ունենալ արդարության մշակույթի զարգացման գործում՝ նպաստելով այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր մարդու ձայնը լսելի է, իրավունքները պաշտպանված են, իսկ արժանապատվությունը՝ հարգված։