← Մեր թիմը
Անի Ջիլոզյան
Հիմնադիրներ

Անի Ջիլոզյան

«Արդարության նոր մշակաույթ» ՀԿ համահինմադիր

Մասնագիտությամբ հանրային առողջության մասնագետ եմ և երկար տարիներ աշխատել եմ մարդու իրավունքների ոլորտում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխատել եմ տարբեր ուղղություններով՝ առողջապահությունից և զարգացման ծրագրերից մինչև բռնության կանխարգելման և գենդերային հավասարության ծրագրերին։ Իմ աշխատանքի ընթացքում զբաղվել եմ հետազոտություններով, աջակցել եմ հանրային քաղաքականությունների մշակմանն ու տարբեր նախաձեռնությունների, որոնք միտված են մարդկանց կյանքը բարելավելուն։ Այս տարբեր փորձառությունները միավորում է մեկ հետաքրքրություն՝ ինչպես կառուցել հասարակություն, որը հիմնված են արժանապատվության, վստահության, պատկանելության զգացման և փոխադարձ պատասխանատվության վրա։ Համոզված եմ, որ ամուր մարդկային հարաբերությունները կարևոր են թե՛ յուրաքանչյուր մարդու, թե՛ ամբողջ հասարակության բարեկեցության համար, և որ կայուն փոփոխությունը նույնքան կախված է մարդկանց միջև կապերից, որքան ամուր ինստիտուտներից։ Իմ աշխատանքում կարևորում եմ հետաքրքրասիրությունը, բաց մտածողությունը և ընդունված պատկերացումները վերանայելու պատրաստակամությունը։ Առաջնորդվում եմ շարունակ սովորելու ձգտումով և այն համոզմամբ, որ առաջընթացը հաճախ պահանջում է փորձել, դիմանալ դժվարություններին և, երբ պետք է, նորից սկսել։ Մասնագիտական գործունեությունից բացի, ես սփյուռքահայ եմ, կին և մայր։ Այս ինքնությունները չեն առանձնանում իմ աշխատանքից․ դրանք ձևավորում են իմ մասնագիտական հետաքրքրություններն ու այն, թե ինչպես եմ հասկանում արդարությունը, հավասարությունը և համայնքը։ Տարբեր մշակույթների միջև ապրելն ինձ սովորեցրել է գնահատել երկխոսությունը և աշխարհին մեկից ավելի տեսանկյունից նայելու կարևորությունը։ Ինձ համար արդարությունը երևում է նրանում, թե ինչպես ենք վերաբերվում միմյանց, ինչպես ենք հոգ տանում իրար մասին և ինչպես ենք կառուցում այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ապրել արժանապատիվ ու ազատ կյանքով և զգալ, որ իր տեղն ունի։