Կարեն Ղազարյան
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ ծրագրի ղեկավար
Ես միջազգայնագետ եմ, միջազգային կառավարման մասնագետ, հետազոտող և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ եմ։ Իմ մասնագիտական գործունեության առանցքում հանրային կառավարման բարելավումը, երիտասարդների ներուժի զարգացումը, մարզերի հզորացումը և միջազգային համագործակցության խթանումն են։ Ավելի քան տասը տարի աշխատում եմ պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների և հասարակական հատվածի տարբեր կառույցներում։ Իմ գործունեությունը միավորում է հանրային քաղաքականությունների մշակումը, ծրագրերի կառավարումը, երիտասարդական և կամավորական նախաձեռնությունների զարգացումը, ինչպես նաև կրթական և գիտական գործունեությունը։ Տարիներ շարունակ ներգրավված եմ եղել մարզերի զարգացման, կամավորության, երիտասարդական քաղաքականության, օրենսդրական բարեփոխումների և համայնքային զարգացման ծրագրերում։ Ակտիվ մասնակցություն եմ ունեցել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների մշակման և կանանց հզորացման ծրագրերին։ Մասնակցել եմ ավելի քան հարյուր տեղական և միջազգային ծրագրերի, դասընթացների և վերապատրաստումների՝ շարունակաբար ընդլայնելով իմ մասնագիտական փորձն ու միջազգային համագործակցության շրջանակը։ Իմ ավելի քան տասը տարվա կամավորական գործունեության ընթացքում երեք անգամ արժանացել եմ «Տարվա լավագույն կամավոր» կոչմանը։ Վստահ եմ, որ հասարակական փոփոխությունները սկսվում են յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունից, իսկ արդար, զարգացած և մասնակցային հասարակություն կառուցելու հիմքում գիտելիքը, համագործակցությունը և ակտիվ քաղաքացիական ներգրավվածությունն են։ Իմ աշխատանքը նպատակ ունի նպաստել հենց այդ արժեքների ամրապնդմանը՝ ստեղծելով ավելի արդյունավետ, պատասխանատու և ներառական հանրային միջավայր։